Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի` իր կնոջը՝ Ժոզեֆինային ուղղված երեք նամակները վաճառվել են 513 հազար եվրոյով, որը համարժեք է 575 հազար դոլարին: Նամակները գրվել են 1796-1804 թվականների ընթացքում:
Աճուրդին ներկայացված է եղել նաև Enigma կոդավորման մեքենա: Այն օգտագործվել էր նացիստական Գերմանիայի կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Մեքենան վաճառվել է 48100 եվրոյով: