Այսօր Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն վարժանքները՝ ուղղված կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության Տալինի կենտրոնի մամուլի ծառայությունը:
Locked Shields («Փակ վահաններ») անվանումը կրող վարժանքները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Locked Shields-ն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2010 թվականից։
Համաձայն վարժանքների սցենարի՝ մտացածին կղզի պետություն Բերիլիան բախվում է կիբերանվտանգության ոլորտում իրավիճակի վատացման, որն ուղեկցվում է տարբեր ենթակառուցվածքների նկատմամբ թշնամական գործողությունների շարքով։ Արագ արձագանքման խմբերը պետք է օգնության հասնեն Բերիլիային՝ կիբերհարձակումները հետ մղելու և ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքները վերացնելու համար։