«Սինհուա» գործակալությունը տեղեկացմամբ՝ Չինաստանում հազարից ավելի զինվորականներ ու հրշեջներ փորձում են մարել երկրի հարավ-արևմուտքի Սիչուանի նահանգում վերսկսված անտառային հրդեհները, որոնք արդեն 30 հրշեջի կյանք են խլել։
Հրշեջների զոհվելու մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ։ Նրանք հրդեհաշիջմանը մասնակցում էին Լյանշան-Իյսկի ինքնավար շրջանի Մուլի գավառում:
Նշենք, որ մարտի 30-ին ծագած հրդեհը մարվել էր ապրիլի 2-ին, բայց ուժեղ քամու պատճառով կրակը նորից բռնկել է: