fbpx
Աշխարհ

Թրամփը աշխատանքից ազատել է գաղտնի ծառայության ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։

Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Միք Մալվեյնին ձևակերպել Ալլեսի հրաժարականը, սակայն նա դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։

Սպիտակ տունն ու Գաղտնի ծառայությունը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ալլեսը պաշտոնավարում էր 2017 թվականի ապրիլից։

Պաշտոնանկության պատճառ կարող էր լինել վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ չինուհին Չինաստանի 2 անձնագրով և վնասակար ծրագիր պարունակող կրիչով ներթափանցել էր Ֆլորիդայի հարավում գտնվող Թրամփի կալվածք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ