fbpx
Աշխարհ

Իվանիշվիլին վախկոտ մարդ է կոչել Սաակաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում:

Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի աշնանը՝ նախագահական ընտրություններում իշխող կուսակցությունից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո: Դատախազության տվյալներով՝ Սաակաշվիլին ներպետական հետախուզման մեջ է:

«Նա (Սաակաշվիլին) պարզապես վախկոտ մարդ է: Եթե նա գա, պետք է բանտ նստի»,- ասել է Իվանիշվիլին:

Վրաստանի երրորդ նախագահը քանիցս խոստացել է հայրենիք վերադառնալ և իշխանափոխության հասնել երկրում: Նա իր դեմ հարուցված քրեական գործերը հորինված է համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ