fbpx
Զինված Ուժեր

ՀԱՊԿ միացյալ զորախումբը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի զորահանդեսին

ՀԱՊԿ մշտական խորհրդի՝ այսօր անցկացված նիստում որոշվել է նախագիծ ներկայացնել կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ու առաջարկել, որ ԽՍՀՄ ժողովուրդների հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին կազմակերպությունը մասնակցի մեկ դրոշի ներքո։

Մասնավորապես նշվում է, որ առաջարկվելու է ՀԱՊԿ անդամ 6 պետությունների միացյալ զորախումբ ուղարկել` մասնակցելու այդ կապակցությամբ կազմակերպվելիք զորահանդեսին։ Կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Հայաստանի զինված ուժերը Մոսկվայում հայրենական պատերազմի հոբելյանական զորահանդեսներին մասնակցել են նաև նախկինում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ