fbpx
Խորհրդարան

Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Արենի-1» քարանձավ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Նարինե Խաչատուրյանը և Վահագն Թևոսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այցելեցին «Արենի-1» քարանձավ:

Նրանք քարանձավի պահպանման գոտու տարածքի նախագծի վերաբերյալ քննարկում ունեցան Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և քարանձավի հարակից տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։ Բարձրացված հարցերին պաշտոնյաները տվեցին լուծումներ, որոնք առավելագույն լավ պայմաններ կստեղծեն պատմամշակութային հուշարձանի շրջակա տարածքի կենսագործունեության համար։

Հիշեցնենք, որ առկա խնդրի մասին բարձրաձայնվել էր Մխիթար Հայրապետյանի՝ նախորդ շաբաթ Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ