fbpx
Աշխարհ

Մահացել է բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը

Կյանքի 94-րդ տարում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը: Ապրիլի 14-ին այս մասին իր կայքում հայտնել է Ռոքֆելլերի համալսարանը, որտեղ Գրինգարդն աշխատել է 1983 թվականից: Ուսումնական հաստատության տվյալներով՝ Գրինգարդը մահացել է շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին:

«Փոլը լեգենդար գիտնական էր, որի 70-ամյա ակնառու կարիերան փոխեց նյարդագիտության մեր ըմբռնումը»,- հայտարարել է համալսարանի նախագահ Ռիչարդ Լիֆթոնը:

Գրինգարդն Էրիկ Քենդելի և Արվիդ Քառլսոնի հետ համատեղ 2000 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է գլխուղեղի կեղևի գործառության, ինչպես նաև նյարդաբանական և հոգեկան հիվանդությունների բնագավառում կատարած հայտնագործության համար: Դրամական պարգևով, որը կազմել է 400 հազար դոլար, գիտնականը հիմնել է Փեռլ Մեյսթեր Գրինգարդի՝ իր մոր անվան մրցանակը, որը շնորհվում է կանանց՝ կենսաբժշկագիտական հետազոտությունների ոլորտում նվաճումների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ