Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթել են, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վաստակել է 4.5 միավոր և կես միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 3-ական:
Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է: 7-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 18-ին:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից։