Թուրքական Sozcu օրաթերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի թիկնապահները իրավաբան Սերթուղ Սերենօղլուին փողոցից առևանգել են, տարել մոտակա ավտոկանայանատեղի և դաժան ծեծի ենթարկել։
Նշվում է , որ իրավաբանի «հանցանքը» եղել է այն, որ նա համարձակվել է բողոքել, թե ինչու են 20 րոպե շարունակ հանուն Էրդողանի փակել փողոցը, որի հետևանքով հարյուրավոր մեքենաներ մնացել են խցանման մեջ:
Ծեծի ենթարկելուց հետո Սերենօղլուին ստիպել են գրել, որ ինքը Թուրքիայի նախագահին հայհոյել է։ Այնուհետև ոստիկանները ծեծված իրավաբանին և նրա ստորագրությամբ հայհոյանքի մասին թուղթը հանձնել են ոստիկանությանը։ Այնտեղ նրան ձերբակալել են և ներկայացրել դատարան, որտեղ իրավաբանը պնդել է, որ ինքը չի վիրավորել Էրդողանին և իրեն բռնությամբ են ստիպել գրել այդ թուղը։
Դատարանը որոշել է տնային կալանք կիրառել ծեծված իրավաբանի նկատմամբ։