fbpx
Քաղաքականություն

Գլեդիս Բերեջիքլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հայտարարության մեջ ասվում է.

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ ամիս պատմություն կերտած վարչապետի՝ հայկական հարցը հիշելու ու առաջ մղելու հանձնառությունը շարունակում է լինել ավելի ուժեղ, քան երբևէ»:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛Բրայանը:

Մարտին ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ