Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո ֆրանսիացի գրավաճառները հրատարակիչներին կոչ են արել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքից ստացված գումարն ուղղել տաճարի վերականգնմանը:
BBC-ն հաղորդում է, որ ավերիչ հրդեհից հետո մի քանի ժամվա ընթացքում Հյուգոյի հայտնի վեպը դարձել է Amazon-ի լավագույն վաճառվող գրքերի առաջատարներից: Գրքի ֆրանսալեզու տարբերակը երեկվա տվյալներով` Amazon France-ի լավագույն վաճառվող գրքերի առաջին հորիզոնականում էր:
Ակնկալվում է, որ այս նպատակով ստեղծված հիմնադրամը կհավաքի ավելի քան 1 մլրդ եվրո:
Ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհից հետո տաճարի վերակառուցման համար արդեն հավաքագրվել է ավելի քան 800 մլն եվրո: