Կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 2019 թվականի 1-ին կիսամյակում հատկացնել 19 մլն 406 հազար դրամ:
Այս մասին հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։