Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը երեկ սկսվել է վիճաբանությամբ: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն են հայտնել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ մեկ ժամ ուշացման պատճառով։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Խաթունա Գոգորիշվիլին բացարձակապես անընդունելի է համարել 118 պատգամավորի 1 ժամ սպասեցնելը:
«Դուք ունեք տեղակալներ, որոնք կարող էին սկսել նիստը, մի՛ ստեղծեք պատրանք, թե դուք աշխատում եք, իսկ մնացած բոլորս անգործ ենք»,- հայտարարել է նա:
Մի փոքր ուշ, ընթացիկ հարցի շուրջ խորհրդարանի նախագահին տեղից դու-ով է դիմել Իրավական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Էկա Բեսելիան՝ խիստ քննադատություն ստանալով նախագահից: Այնուհետև, երբ Բեսելիան մոտեցել է բարձրախոսին, խորհրդարանի խոսնակն այն միացնելու թույլտվություն չի տվել՝ նրանից պահանջելով հարգել օրինակարգը:
Նիստից հետո Բեսելիան հայտարարել է, որ համապատասխան փաստաթղթեր է հավաքելու՝ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի իմփիչմենթի պահանջով: