Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հրապարակող՝

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Ամենադիտվածներ

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը 109կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի արդյունքներով նվաճեց ոսկե մեդալը և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:

Մեր մարզիկը անթերի գործեց պոկում վարժությունում և բարձրացրեց բոլոր երեք մոտեցումները. նախ 190 կգ, ապա 195կգ և ամենավերջում բարձրացնելով 199 կգ ծանրաձողը, Սիմոնը սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում նույնպես Հայաստանի ներկայացուցիչը նախնական պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230 կգ: Բոլոր ծանրորդները ավարտեցին իրենց մրցելույթները, նոր միայն Սիմոնը սկսեց իր առաջին մոտեցումը՝ հաջողությամբ բարձրացնելով 230 կգ-ը և ունենալով երկու մոտեցում՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հաջորդ քաշը 241կգ-ն էր, որը կապահովեր երկամարտի և հրման աշխարհի ռեկորդի թարմեցումը: Ցավոք, երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց: Իսկ երրորդ մոտեցմանը Սիմոնը հրաժարվեց, քանի որ արդեն իսկ ապահովել էր ոսկե մեդալը:

Այսպիսով, մեր ծանրորդը ընդամենը 4 մատուցմամբ գերազանցեց բոլորին և նվաճեց բաղձալի ոսկե մեդալը:

Ամենաթարմ