fbpx
Խորհրդարան

Հանրությունը տեղյակ է՝ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում նախորդ տարիներին․ Հայկ Կոնջորյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը նշեց, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար իբրև մեղադրյալ ներգրավելը համարում է նորմալ իրավական գործընթաց: Նա հավելեց, որ անընդունելի է համարում այս գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալը:

«Սա անհեթեթ շղարշ է, որով փորձում են պատել իրականությունը: Հանրությունը տեղյակ է՝ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում նախորդ տարիներին: Եթե ի հայտ են գալիս նոր հանգամանքներ և փաստեր, ապա իրավապահ մարմիններն ընթացք են տալիս գործին», – ասաց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ