fbpx
Սպորտ

Ամեն ինչ մեր ձեռքերում է. Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը(2:0) և խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին.

«Ես հասկանում եմ, թե ինչ ճնշման տակ ենք գտնվում, հատկապես այստեղ` «Օլդ Թրաֆորդում», երբ դեպի մեզ են վազում Մարկուս Ռեշֆորդն ու Ջեսի Լինգարդը: Ես տղաներին ասացի, որ մենք պետք է խաղանք հաղթանակի համար` անկախ նրանից գոլ բաց կթողնենք, թե ոչ:

Հիմա մենք պետք է հյուրընկալենք «Բարնլիին» ու հասկանում ենք, թե մեզ համար որքան բարդ կլինի: Կարևոր է հանգստություն պահպանելը: Մենք դեռևս չեմպիոն չենք: Երեք խաղ է մնացել. սա անհավանական է` հաշվի առնելով այն, թե որքան միավոր ունենք մենք և «Լիվերպուլը»:

Երկու թիմն էլ արժանի էր հաղթանակի: Բայց հաղթողը միայն մեկն է: Այն թիմը, որը պարտվեց, չպետք է զղջա, քանի որ ներդրեց ողջ ուժերը: Հատկապես այսպիսի հաղթանակը պետք է ամենից շատ վայելել, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ի եթերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ