Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը:
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա հատուկ բանախոսությամբ «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով: Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: