fbpx
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ապրիլի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ թեև Հայաստանում դեսպանություն ներկայացված չէ, սակայն առկա են երկկողմ համագործակցության լայն հնարավորություններ: Նա կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Էստոնիայում նույնպես խորհրդարանը նոր է ձեւավորվել և առաջիկայում նախանշվում է համատեղ հանդիպում բարեկամական խմբի շրջանակում: Լիլիթ Մակունցը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Էստոնիայի հետ սերտ համագործակցության և նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Անդրադառնալով երկու երկրների միջև առեւտրատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հնարավորություններին՝ դեսպան Կաի Կաարելսոնը կարեւորել է մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա փաստել է, որ առկա է հայ-էստոնական համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ