fbpx
Խորհրդարան

Այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժևորելու հեղափոխության հաղթանակը․ Արարատ Միրզոյան

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում և մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երևանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հայտնում են ԱԺ լրատվության բաժնից:

Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմքում և ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու դրանց պաշտպանությունը:

«Հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, և այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժևորելու այդ հաղթանակը»,-նշել է ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ շրջել է Երևանի փողոցներով: Ազատության հրապարակում նա դիտել է փոքրիկ նկարիչների կավճե ստեղծագործությունները, ծանոթացել տոնին նվիրված ցուցադրություններին, հետևել ցուցադրական սուսերամարտին, շախմատ խաղացել 7-ամյա Գոռ Հարությունյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցել և լուսանկարվել է քաղաքացիների ու Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ