Ապրիլի 29-ին, ժամը 11:55-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyօta Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ավտոմեքենայի ուղևորը՝ Վ.Հ.-ն (ծնված 1956 թ.), տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։