Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում սինագոգում հրաձգություն իրականացնելու համար կասկածյալը դատարանում չի ընդունել իր մեղքը:
Ջոն Իրնեսթն իրեն մեղավոր չի ճանաչել սպանության, սպանության փորձի և միտումնավոր հրդեհ կազմակերպելու համար:
Նշվում է, որ դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրան:
Բացի դրանից` Իրնեսթին զրկել են գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանի Պովեյ քաղաքի սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում էր, որ կան վիրավորներ։