Ապրիլի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 13-ից 13.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 90.000 դրամ և զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 17.30-ին, Կասյան փողոցի 3 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Արտակ Կ․-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: