fbpx
Խորհրդարան

Քննարկվել են քաղծառայությունում արժանիքային համակարգին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Լևոն Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը և Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոնալդ Վեյսին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ:

Ռոնալդ Վեյսը պատգամավորներին ներկայացրել է ԱՄՆ արժանիքային համակարգերի պաշտպանության հանձնաժողովի առաքելությունը, դերն ու նշանակությունը, կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները:

Խոսելով ամերիկյան պետական ծառայության արժանիքային համակարգի հիմնարար սկզբունքների, ձեռքբերումների մասին՝ բանախոսն ընդգծել է, որ ծրագրի նպատակն է ԱՄՆ-ի հաջողված և արդյունավետ ոլորտային փորձը կիրարկելի դարձնել Հայաստանում: Նա խոսել է քաղծառայության համակարգում վերահսկող մարմնի անհրաժեշտության մասին, որի առաքելությունը համակարգում աշխատողների իրավունքների պաշտպանությունն է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղով: Պատգամավորի համոզմամբ՝ ամերիկյան փորձը նշանակալի դերակատարություն կունենա Հայաստանի քաղծառայության համակարգում դրական փոփոխություններ իրականացնելու առումով:

Ռոնալդ Վեյսը պատասխանել է պատգամավորների՝ ծառայողական քննություն իրականացնելու գործառույթներին, պաշտպանության մեխանիզմներին վերաբերող հարցերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ