Համացանցային դիտարկիչների շուկայում ապրիլի արդյունքներով առաջատարը Google Chrome-ն է: Այս մասին տեղեկացնում է Net Applications ընկերությանը։
2019 թվականի ապրիլին Google ընկերության Chrome վեբ-դիտարկիչն օգտագործվել է համակարգիչների 65․64%-ում։
Երկրորդը Mozilla Firefox-ն է, որի գործածության մասնաբաժինը 10,23% է կազմել, իսկ Microsoft-ի Internet Explorer և Edge դիտարկիչների գործածության մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 8․44% և 5․53%։