fbpx
Աշխարհ

Ստոլտենբերգը կոչ է արել ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։

«Ես որպես գլխավոր քարտուղար միշտ կոչ եմ անում դաշնակիցներին՝ ակտիվացնել օգնությունն Ուկրաինային»,-ասել է Ստոլտենբերգը հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ համագործակցեն Ուկրաինայի հետ:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, զինված ուժերի և անվտանգության ծառայությունների արդիականացման գործում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ