Մայիսի 3-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Գոռ Պ․-ին։ Պարզվել է, որ ժամը 22.00-ին թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է մի քաղաքացու դրամապանակ:
Գոռ Պ․-ն տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հափշտակված դրամապանակը։
Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։