fbpx
Հասարակություն

Իմ աշխատավարձը կհավասարեցվի վարչության պետի աշխատավարձին. Հակոբ Կարապետյանը պարզաբանումներ է ներկայացրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պարզաբանումներ ներկայացնելով իր իր աշխատավարձի չափի վերաբերյալ:

«Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաև քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն, ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Սեփական եկամուտները հրապարակավ քննարկելն ամենահաճելի զբաղմունքը չէ, ամեն դեպքում, հանրային ծառայության բերումով որոշ պարզաբանումներ տամ իմ եկամուտների վերաբերյալ:

Ավագանու հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն, իմ աշխատավարձը կհավասարեցվի վարչության պետի աշխատավարձին և, հարկերը հանած, կկազմի մոտ 450 հազար դրամ:

Մինչև քաղաքապետարան գալս, որպես ազատ (freelance) լրագրող, սցենարիստ ու խմբագիր աշխատում էի մի քանի կազմակերպությունների հետ, և ամսական եկամուտս տատանվում էր 500-700 հազարի միջակայքում: Համապատասխանաբար, ամսական մոտ 250 հազար դրամի հարկեր ու այլ պարտադիր վճարումներ էի կատարում», – գրել է Հակոբ Կարապետյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ