Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ մի խնդրի չի բախվի Ադրբեջան այցելության ժամանակ: Այս մասին ՈւԵՖԱ-ին է հայտնել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Դա սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին:
Մենք պահանջել ենք հաստատել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է հայ կիսապաշտպանը Ադրբեջան այցելության ժամանակ խնդիրներ չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բաքվում՝ մայիսի 29-ին: