fbpx
Աշխարհ

Ուկրաինան կշարունակի Ռուսաստանի հետ առճակատումը. Ապարշին

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Իվան Ապարշինը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է, որ Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը և առճակատումը՝ Ռուսաստանի հետ:

«Մենք չենք փոխում Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը, չէ՞ որ դա պատերազմ է», – ասել է Ապարշինը:

Ապարշինը նաև նշեկ է, որ Զելենսկու քաղաքականությունն ուղղված կլինի պաշտպանության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն և տարածքային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծելուն: Այդ քաղաքականության նպատակներից է նաև այն, որ բանակը վերածվի մշտապես գործող, պրոֆեսիոնալ և հզորացված պահեստային ուժի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ