Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը թողարկել Է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով: Թողարկումը կատարվել Է գրող Արթուր Կոնան Դոյլի ծննդյան 160-ամյակի առթիվ: Մետաղադրամի դիզայներ Սթիվեն Ռոյի խոսքով՝ ինքը ձգտել Է թվարկել Շեռլոք Հոլմսի արկածներից ամենահանրաճանաչները, ինչի պատճառով տառերն ստիպված փոքրացվել են:
«Հուսով եմ, որ դա կխրախուսի «ներքին խուզարկուին» նրանց մոտ, ում հետաքրքրել է մետաղադրամը: «Տեքստի հանելուկը» գտնելու միակ միջոցը պիտույքների այն տարրի օգտագործումն է, որը միշտ գտնվել է խուզարկուի մոտ՝ խոշորացույցը»,֊ նշում է մասնագետը: Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ Շեռլոք Հոլմսը դարձել է «ամենից ավելի էկրանավորված գրական հերոսը»: Կանգնեցվել են խուզարկուի հուշարձաններ, նրա պատվին ընկերություններ և թանգարաններ են անվանվել։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: