fbpx
Իկոնիկ

Andy Warhol և Jean-Michel Basquiat. Երկու լեգենդների ընկերական ու ստեղծագործական համագործակցությունը

Էնդի Ուորհոլը (1928-1987) 60-ականների փոփ-արտի լեգենդներից է, ում աշխատանքները մեծ ճանաչում ունեին Նյու-Յորքում և ամբողջ աշխարհում։ Նա հայտնի էր որպես ոչ միայն նկարիչ, այլև որպես պրոդյուսեր, դիզայներ, գրող և կոլեկցիոներ։

Ժան Միշել Բասկիան (1960-1988) ևս ամերիկացի նկարիչ էր։ Նա Նյու-Յորքում հայտնի է դարձել նախ որպես գրաֆիտի նկարիչ, ապա, 80-ականներին որպես նոր էքսպրեսիոնիզմի շատ հաջող ներկայացուցիչ:

Երկու տարբեր սերունդներին պատկանող նկարիչներին միավորում էր օրիգինալ և հանճարեղ մտածելակերպը, արվեստը և հետաքրքիր ընկերությունը։ Ուորհոլը Բասկիայի համար ինչ-որ տեղ հոր նման էր, Բասկիան էլ Ուորհոլի համար ամենահետաքրքիր մարդկանցից էր և նոր շունչ էր տալիս իրեն։ Երկուսն էլ ոգեշնչվում էին միմյանցով և արտացոլում դա իրենց գործերում։ Սկզբում առանձին-առանձին, հետո՝ համագործակցելով։

2019-ին Taschen հրատարակչության կողմից հրատարակված գրքում Warhol on Basquiat (Ուորհոլը Բասկիայի մասին) կան 130.000-ից ավել լուսանկարներ, որտեղ ավելի պարզ կարելի է տեսնել նրանց ընկերությունը և հիացմունքը միմյանցով: Նկարներում նաև ներկա են շատ հայտնի աստղեր՝ հայտնի Studio 54-ի խնջույքների ժամանակ և ոչ միայն։ Նկարները նայելիս կարելի է պարզ զգալ 80-ականների նյու-յորքյան շունչը։

Այդ ժամանակաշրջանը ամենակարևորներից և ամենաիկոնիկներից է պատմության մեջ։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ