Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) փորձագիտական խումբը, ՀՀ ԱԻՆ Սպիտակի փրկարարական ծառայության և Գյումրիի սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցների հետ այցելել են Սպիտակ և Գյումրի:
Այցելության նպատակն էր հատուկ հյուրի՝ Ջիջի Լրատու Քազույուկի Նակագավայի հետ տեղային ուսումնասիրություն իրականացնել և ծանոթանալ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տիրող իրավիճակին:
Սպիտակում հանդիպեցին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և երկրաշարժի ժամանակ դպրոցի տնօրեն աշխատած Սպիտակ քաղաքի բնակչի հետ: Հարց ու պատասխանի ընթացքում հյուրերին պարզ դարձավ 1988 թ. երկրաշարժի հասցրած վնասը և վերջինիս ավերածության աստիճանը:
Գյումրիում հյուրերին սեյսմիկ ծառայության ներկայացուցիչը ծանոթացրեց կատարվող աշխատանքների հետ: Նրանք եղան այն վայրերում և տեղանքներում, որտեղ դեռևս մնացել են ավերիչ երկրաշարժից վնասված շենքերը: Այցելեցին երկրաշարժից հետո վերականգնված եկեղեցին և պատմամշակութային այլ վայրեր:
2012 թ. ապրիլին JICA-ի նախագծի միջոցով Ճապոնիա այցելած արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակի մասնաճյուղի անձնակազմի նախաձեռնությամբ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կողքին կառուցվել է Արևելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակման հուշարձան: Ճապոնացիները ներկա գտնվեցին ամեն տարի մարտի 11-ին տեղի բնակիչների կողմից անցկացվող զոհերի ոգեկոչման արարողությանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։