fbpx
Իրավական

Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Փաշինյանի դատարանը վարույթ է ընդունել

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ իրեն աշխատանքից ազատելու Փաշինյանի հրամանն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու խնդրանքով:

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի ի N 327-Ա որոշուման` Այվազյանը ազատվել էր աշխատանքից, և հիմա նա դատարանից պահանջում է վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնում, հաշվարկել և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափը:

Նախնական դատական նիստը նշանակվել է օգոստոսի 27-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ