ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) վերջին նամակը հուսահատ սուտ է՝»: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը։
«Դա խղճուկ փորձ է՝ թաքցնելու իրենց ոչ կոմպետենտությունը իրանյան միջուկային համաձայնության սեփական պարտավորությունները նվազագույն չափով կատարելու մեջ»,-գրել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նամակ էին ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում եվրոպական երեք երկրները, որոնք միջուկային համաձայնություն են ստորագրել Իրանի հետ, հայտարարել են, որ բալիստիկ հրթիռների ոլորտում Իրանի գործունեությունը անհամատեղելի է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևի հետ:
«Այդ եվրաեռյակը ցանկանում է գլոբալ վստահություն․ նրանք կարող են սկսել ինքնիշխանության դրսևորումից, ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ խոնարհվելուց»,-ընդգծել է Զարիֆը:

