Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության փորձը: Այն տեղի է ունեցել Գերագույն ռադայի շենքում, որին սակայն Զելենսկին չի մասնակցել:
Երդմանակալության արարողությանը կմասնակցեն բոլոր գերատեսչությունները, որոնք ներգրավված են դրա մեջ: Արդեն տեղադրվել է համապատասխան տեխնիկա:
Հիշեցնենք, որ երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին։