ՀԱՊԿ ԽՎ-ի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս առաջարկը երկուշաբթի պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը:
«Առաջարկում եմ Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը», -ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում:
Առաջարկությունը միաձայն աջակցություն է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո։ Ենթադրաբար այն տեղի կունենա հոկտեմբեր-նոյեմբերին։