fbpx
Աշխարհ

Թրամփին կոչ են անում փոխել ռազմավարությունը Սիրիայում

Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների մոտ 400 օրենսդիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ: Նրանց պահանջով՝ այն պետք է միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը: Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների անդամներ, տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն:

«Սիրիայում հակամարտությունը բարդ է, և պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն է, որը կարող է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի տարածաշրջանային անվտանգության և կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում է ԱՄՆ-ի առաջատարությունը: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին»,- պնդում են օրենսդիրները նամակում:

Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել ուժեղացնել ճնշումն Իրանի և Ռուսաստանի վրա՝ Սիրիայում նրանց գործունեության պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ