fbpx
Աշխարհ

Թուրքիայի ՆԳՆ-ն Թաթվան քաղաքի ավագանու 9 քուրդ անդամներին հեռացրել է պաշտոնից

Թուրքիայի Բիթլիս նահանգի Թաթվան (պատմ. Դատվան) քաղաքի ավագանու 14 անդամներից 9-ը հեռացվել է աշխատանքից: Նրանք ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» են, հայտնում է Ermenihaber-ը։

Քուրդ անդամներին հեռացնելուց հետո գրեթե ամբողջությամբ քրդաբնակ քաղաքի կառավարումը փաստացի ամբողջությամբ անցնել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP), որը ավագանիում ունի 11 անդամ: Այսպիսով մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում աննշան առավելությամբ քաղաքապետ ընտրված ԱԶԿ-ական Մեհմեթ Էմին Գեյլանին փաստորեն ստանում է գործելու անսահման ազատություն:

Թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ Գեյլանին նշել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ավագանու քուրդ անդամներին հեռացրել է պարտականությունների իրականացումից, քանի որ նրանց դեմ հետաքննություն է ընթանում՝ ահաբեկչության հետ կապ ունենալու գործով:

«Տեղի ունեցողը մեր իրավասության շրջանակներից դուրս է: Նրանք հեռացվել են իրենց պարտականությունների կատարումից Ներքին գործերի նախարարության կողմից: Գործընթացը շարունակվում է: Չենք կարող ասել, թե այն ինչպիսի ավարտ կունենա»,- ասել է թուրք քաղաքապետը:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել նաևավագանու հեռացված անդամ, փաստաբան Դիյար Օրաքը:

Նա նշել է, որ նահանգապետարանի կողմից իրենց վերաբերյալ ներկայացված բողոքի հիման վրա սկսված գործը բավարար հիմք չէ իրենց պարտականությունները դադարեցնելու համար, քանի որ տվյալ հոդվածը կապ չունի իրենց պաշտոնավարման հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ