fbpx
Աշխարհ

Հրաձգություն Բրազիլիայի եկեղեցիներից մեկում․ կան զոհեր

Երեք մարդ է զոհվել երեքշաբթի երեկոյան բրազիլական Պարակատու քաղաքի եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին տեղեկացնում է Globo-ն։

Ինչպես ճշտվում է, հրազենով զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի և կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա։ Նրան զոհ են դարձել երկու հավատացյալ կին և քահանայի հայրը։ Ականատեսի խոսքով՝ հարձակվողի գլխավոր նպատակը հենց քահանան է եղել, որին հաջողվել է փախչել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ստիպված է եղել չարագործի դեմ կիրառել զենք, ինչից հետո նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը խանդն է եղել։ Ոստիկանները նման եզրակացության են եկել այն բանի հետ կապված, որ մահից խուսափած հոգևոր հովիվը ամուսնացած էր հանցագործի չորրորդ զոհի հետ, որը մինչև ամուսնությունը հարաբերություններ էր ունեցել հարձակվողի հետ։ Կինը մահացել էր չարագործի ձեռքով ավելի վաղ նույն երեկոյան. տղամարդը դանակահարել էր նրան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ