fbpx
Աշխարհ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-Ճապոնիա բանակցությունների առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջողություն է գրանցվել Ճապոնիայի կառավարության հետ ունեցած առևտրային բանակցություններում:

«Ճապոնիայի հետ բանակցությունները դրական առաջընթաց ունեն: Հիմնական շեշտը դրվել է գյուղատնտեսական մթերքների ու մսի ապրանքաշրջանառության հարցերի վրա»,- գրել է Թրամփը:

Նա նաև հայտարարել է, որ այս հարցում հավելյալ առաջընթաց ակնկալում է Ճապոնիայում սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո: Թրամփը նշել է, որ հույս ունի առաջիկայում Ճապոնիայի իշխանությունների հետ առևտրաշրջանառության երկկողմ համաձայնագիր կնքել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ