Իրանը ողջունում է Պարսից ծոցի տարածաշրջանում բոլոր երկրների հետ «հավասարակշռված և կառուցողական» բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արագչին:
Նրա խոսքով՝ Իրանն ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ:
Արագչին այցով գտնվում է Օմանում, որտեղ քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերն ու զգուշացրել Միացյալ Նահանգների և տարածաշրջանային այլ դաշնակիցների կողմից ավերիչ քաղաքականության մասին: