fbpx
Աշխարհ

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանի հետ հարաբերությունները

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թայվանի հետ պաշտոնական շփումները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Թայվանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Դևիդ Լիի հանդիպումը:

«Մեկ Չինաստանի սկզբունքը քաղաքական հիմք է չին-ամերիկյան հարաբերությունների համար: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի և Թայվանի՝ ցանկացած ձևաչափով պաշտոնական շփումներին: ԱՄՆ-ին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ շփումները»,- ասել է Լու Կանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցությունները կայացել են ԱՄՆ Դևիդ Լիի այցի ընթացքում: Թայվանի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 1979 թվականից ի վեր կղզու և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո առաջին նման հանդիպումն է:

Թայվանը սեփական վարչակազմն ունի 1949 թվականից: Այդ ժամանակից ի վեր չինական կղզին գտնվում է սեփական վարչակազմի կառավարման ներքո՝ պահպանելով Չինաստանի նախկին հանրապետության դրոշը, արժույթն ու այլ ատրիբուտներ: Ընդ որում, պաշտոնական Պեկինը Թայվանը Չինաստանի գավառներից մեկն է համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ