fbpx
Քաղաքականություն

Պատրաստ եմ անձամբ պաշտպանել Հայաստանը․ Վլադիմիր Պոզներ

Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար, Ռուսական հեռուստաակադեմիայի առաջին նախագահ Վլադիմիր Պոզները հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանին։

Երբ հայ լրագրողը նրան հարցրել է, թե վերջինս ի՞նչ կանխատեսումներ ունի Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ, Պոզները նշել է, որ իրեն դա այդքան էլ չի անհանգստացնում ու նշել է, թե ինչն է իրեն իրականում անհանգստացնում։

«Ադրբեջանը սպառնում է վերցնել ոչ միայն Լեռնաային Ղարաբաղը, այլ նաև ասում է, որ ողջ Հայաստանն իրականում ադրբեջանական տարածք է և Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Այս մասին մեզ մոտ քիչ են գրում և քիչ են խոսում հեռուստատեսությամբ․․․ Իսկ ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը նավթ ունի, շատ հարուստ երկիր է, իսկ Հայաստանում քարեր են, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Այսպես, ցանկացած պետություն պետք է որոշում կայացնի, թե նա ում կողմից է, երբ առաջանում է կոնֆլիկտ։ Այն կողմի, որը մե՞զ է ձեռնտու, թե՞ մենք արդարության կողմից ենք։ Իսկ քաղաքականության մեջ ընդհանրապես կա՞ արդարություն։

Ես ցանկանում եմ, որ իմ երկրի ղեկավարությամբ կարողանամ հպարտանալ։ Եվ ես կարողանամ ասել, նա (խմբ․ ղեկավարությունը) չի ընտրում միայն այն, ինչն իրեն է ձեռնտու, այլ ընտրում է այն, ինչը բարոյական է, ինչը ճիշտ է։ Ահա, թե ինչն է ինձ անհանգստացնում», – նշել է Պոզները։

Ռուս լրագրողը վերջում հավելել է, որ ինքը բացարձակապես վստահ է՝ Հայաստանի հետ ամեն ինչ կարգին է լինելու, իսկ եթե ինչ-որ բան այնպես չգնա, ինքն անձամբ կգա պաշտպանելու։

https://www.youtube.com/watch?v=ftcPGuLaUl4

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ