Իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը: Հաղորդում է Cope-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն ու ակումբը վերջին օրերի ընթացքում բանակցություններ են վարել և եկել համաձայնության: Վալենսիան Ռոդրիգոյի համար արդեն մի քանի առաջարկ ունի:
Ֆուտբոլիստի հրաժարագինը 120 միլիոն եվրո է: «Վալենսիան» մտադիր է նրա տրանսֆերի վաճառքից նվազագույնը ստանալ 50 մլն եվրո: