Մայիսի 28-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դերենիկ Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասամբ ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 4 քմ):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։