Մայիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի մոտակայքում, այրվել է մոտ 250 քմ, «Հույսի Ավան» թաղամասի մոտակայքում` մոտ 4000 քմ, Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 2-րդ նրբանցքում` մոտ 300 քմ, Ղարիբջանյան փողոցում` մոտ 5000 քմ, Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Սիլիկյան թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Հրաչյա Աճառյան փողոցում՝ մոտ 200 քմ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝ մոտ 1000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ մոտ 2 հա, Արևաշատ գյուղի Դավիթ Բեկ փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում` մոտ 2 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։