Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:
Հունվարի 19 –ին 1, 5 կմ արագավազքում Հայաստանի ներկայացուցիչ, աշոցքցի 16 –ամյա Սպարտակ Ոսկանյանը 87 մասնակիցների պայքարում գրավեց 78 –րդ տեղը: Նա տեղ չգտավ որակավորման փուլը հաղթահարած և եզրափակիչ մտած 30 դահուկորդների շարքում :
Հունվարի 21 –ին Սպարտակը կպայքարի 10կմ մրցատարծության դասական ոճում:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

