fbpx
Աշխարհ

Էրդողանը չի մասնակցել Բեռլինում կայացած համաժողովի ընթրիքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է DPA գերմանական գործակալության տարածած տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահը հեռացել է Լիբիայի վերաբերյալ համաժողովից։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, խոսքն այն մասին չէ, որ Էրդողանը վաղաժամ որոշել է հեռանալ համաժողովից։

«Թուրքիայի նախագահը պարզապես չի մնացել հանդիպման մասնակիցների ընթրիքին»,-հայտնում են գրասենյակից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովից հեռացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Հիշեցնենք, որ Լիբիայի վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովը սկսվել էր հունվարի 19-ին Բեռլինում։ Մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ, Թուրքիայի, Եգիպտոսի և այլ երկրների, ինչպես նաև ԵՄ և ՄԱԿ ներկայացուցիչներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ