fbpx
Աշխարհ

Մոսկվան հրաժարվել է C-400-ներ վաճառել Թեհրանին․ Bloomberg

Մոսկվան մերժել է Թեհրանին վաճառել С-400 զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Մոսկվայում կարծում են՝ գործարքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։ Նշվում է, որ մերժման որոշումն անձամբ կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ ԱԳՆ-ը և Իրանի պաշտոնատար անձինք չեն ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ